Փաշինյանի իշխանությանը ընդդիմադիրներին վերջինիս կողմից հակազդելու եղանակը, չնայած որ շատ պրիմիտիվ է, այդուհանդերձ, լավ աշխատում է, քանի որ հենվում է լայն զանգվածների քաղաքական անգրագիտության վրա: Դա հետևյալն է.
մեղադրիր քեզ հակադրվողներին այն ամենում, ինչ դու իրականում անում ես:
Օրինակներ.
Ասա, որ ընդդիմադիր դաշտում գործողները արտաքին ուժերի օրակարգերին են ծառայում:
Ասա, որ Արցախը իրենք են տվել, դու չէիր ուզում, իրենք այնպես արեցին, որ պատերազմում պարտվենք:
Ասա, որ իրենք արդեն Արցախը ճանաչել էին Ադրբեջանի կազմում:
Ասա, որ դու Հայաստանի անկախությունն ես ուզում, բայց քեզ ընդդիմացողները Հայաստանը ուզում են զրկել ինքնիշխանությունից:
Ասա, որ ընդդիմադիր դաշտը գնում դուրս սրա-նրա ոտքերն է լիզում, բայց դու հպարտ ինքնիշխան երկրի ղեկավար ես:
Ասա, որ ՔՊ-ից բացի մնացյալ բոլորը թալանչի են:
Շարունակելի՝ անվերջ...
Հովհաննես Ավետիսյան